Հոդված 11
Հոդված 11
ՏՈԿՈՍՆԵՐ
1. Պայմանավորվող Պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն մի Պայմանավորվող Պետությունում առաջացող տոկոսները կարող են նաև հարկվել այդ Պայմանավորվող Պետության օրենքներին համապատասխան. բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:
3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` Պայմանավորվող Պետությունում առաջացող տոկոսներն այդ Պետությունում ազատվում են հարկից, եթե այն վճարվում է.
ա) Պայմանավորվող Պետության Կառավարությանը, նրա տեղական իշխանության մարմնին կամ կենտրոնական բանկին,
բ) Պայմանավորվող Պետության Կառավարության, նրա տեղական իշխանության մարմնի կամ կենտրոնական բանկի կողմից։
4. «Տոկոսներ» տերմինը սույն Հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտ բոլոր տեսակի պարտապահանջներից, անկախ հիպոտեկային ապահովումից և պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակով որպես տոկոսներ չեն դիտարկվում:
5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող Պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Սակայն այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
7. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող՝ վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող Պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: