Հոդված 13
Հոդված 13
ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃ
1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտները՝ ստացված մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող` 6-րդ հոդվածում սահմանված անշարժ գույքի օտարումից, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Պայմանավորվող Պետության ձեռնարկությանը պատկանող՝ մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ միասին) օտարումից առաջացած այդպիսի արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող Պետությունում:
4. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը ստորև նշվածի օտարումից`
ա) բաժնեմասեր, որոնց արժեքի 50 տոկոսից ավելն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվել է մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից (օտարման պահին կամ ցանկացած պահին նախորդող տասներկուամսյա ժամանակահատվածում), կամ
բ) ընկերակցությունից, տրաստից կամ այլ ընկերությունից ստացված տոկոսներ, որոնց արժեքի 50 տոկոսից ավելն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվել է մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից (օտարման պահին կամ ցանկացած պահին նախորդող տասներկուամսյա ժամանակահատվածում),
կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտ է օտարող անձը, եթե այդ ռեզիդենտը օտարված գույքի փաստացի սեփականատերն է ամբողջ ժամանակահատվածի համար, որի համար հաշվարկվում է կապիտալի շահույթը։
6. Այն դեպքում, երբ անձը եղել է մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ և դարձել է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, 5-րդ կետը չպետք է խոչընդոտի հարկել առաջինը նշված Պետությունում ռեզիդենտության փոփոխության պահին այդ անձի գույքի արժեքի հավելաճը՝ իր ներքին օրենսդրության համաձայն: Նման գույքի հետագա օտարման դեպքում այդ գույքի նկատմամբ մինչև բնակության վայրի փոփոխության ժամանակը ստացված եկամուտները չեն հարկվում մյուս Պետությունում: Այս դեպքում կապիտալի հավելաճը պետք է հարկվի համամասնորեն, երկու Պայմանավորվող Պետությունների կողմից` ըստ օտարողի՝ յուրաքանչյուր Պայմանավորվող Պետությունում ռեզիդենտ լինելու ժամանակահատվածի: