Հոդված 14
Հոդված 14
ԵԿԱՄՈՒՏ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
1. Հաշվի առնելով 15-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի կատարվում մյուս Պայմանավորվող Պետությունում: Եթե վարձու աշխատանքը կատարվում է այդպես, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող Պետությունում կատարվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե.
ա) ստացողը դիտարկվող ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով, և
բ) վարձատրությունը կատարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի՝ մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ միջազգային փոխադրումներում շահագործվող նավի տախտակամածի վրա կամ օդանավում կատարվող վարձու աշխատանքի դիմաց Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը կարող է հարկվել այդ Պայմանավորվող Պետությունում:
4. Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարված հատուցումից ստացված եկամուտը՝ երկու Պայմանավորվող Պետություններում անցյալում կատարված աշխատանքների համար, ենթակա է հարկման յուրաքանչյուր Պայմանավորվող Պետությունում՝ ըստ այդ Պետությունում վարձու աշխատանքի ժամանակահատվածի: