Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ

1. Չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին՝ Պայմանավորվող Պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող Պետությունում որպես արվեստագետ, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող Պետությունում:

2. Այն դեպքում, երբ արվեստագետի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստագետին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ իրականացվում է արվեստագետի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ Պայմանավորվող Պետության ռեզիդենտի՝ որպես արվեստագետ կամ մարզիկ իր անձնական գործունեությունից ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեությունն իրականացվում է մյուս Պայմանավորվող Պետությունում և ամբողջությամբ կամ հիմնականում աջակցվում է առաջինը նշված Պայմանավորվող Պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի հանրային միջոցներից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։