Հոդված 19
Հոդված 19
ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ
1. Այն ֆիզիկական անձը, ով այցելել է Պայմանավորվող Պետություններից որևէ մեկը երկու տարին չգերազանցող ժամանակահատվածով՝ այդ Պետության համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այլ հավատարմագրված ուսումնական հաստատությունում ուսուցման կամ հետազոտմամբ զբաղվելու նպատակով, և ով մինչև անմիջապես ժամանելը եղել է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, այդ նպատակով առաջինը նշված Պայմանավորվող Պետություն առաջին անգամ մուտք գործելու օրվանից երկու տարին չգերազանցող ժամանակահատվածով կազատվի հարկումից այդ Պայմանավորվող Պետությունում այդպիսի ուսուցանման կամ հետազոտման համար տրվող վարձատրության առնչությամբ։
2. 1-ին կետի համաձայն՝ հետազոտության համար ստացված ցանկացած վարձատրության նկատմամբ ազատում չի կիրառվում, եթե այդպիսի հետազոտությունն իրականացվում է ոչ թե հասարակական շահի, այլ հիմնականում որոշակի անձի կամ անձանց մասնավոր շահերի համար: