Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չնշված եկամտի տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում բացի 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվել է եկամուտը, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

3. Չնայած 1-ին կետի դրույթներին՝ եթե Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, ով մյուս Պայմանավորվող Պետության աղբյուրներից ստանում է եկամուտներ վիճակախաղերի, խաչբառերի, ձիարշավների, խաղաքարտերի կամ ցանկացած այլ խաղերի կամ դրամախաղերի կամ ցանկացած այլ ձևի ու բնույթի խաղադրույքներից, այդպիսի եկամուտները կարող են հարկվել մյուս Պայմանավորվող Պետությունում:

4. Այն դեպքում, երբ 1-ին կետում նշված ռեզիդենտի և մեկ այլ անձի կամ նրանց երկուսի և այլ երրորդ անձի միջև կա հատուկ հարաբերություն, եկամտի գումարը, որը գերազանցում է այդ կետում նշված գումարը (եթե կա), որը կհամաձայնեցվեր, եթե նման կապ չլիներ, սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջինը նշված գումարների նկատմամբ: Այդ դեպքում եկամտի գերազանցող մասը կլինի հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող Պետության օրենքների համաձայն` սույն Կոնվենցիայի այլ կիրառելի դրույթներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։