Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ

1. Պայմանավորվող Պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող Պետությունում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում, մասնավորապես՝ կապված ռեզիդենտության հետ, ենթակա են կամ կարող են ենթակա լինել այդ մյուս Պայմանավորվող Պետության ազգային անձինք:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության՝ մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չպետք է պակաս բարենպաստ լինի այդ մյուս Պետությունում այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումից:

3. Սույն Հոդվածը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող՝ մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով տրամադրել որևէ անձնական արտոնություն, զեղչ և նվազեցում, ինչպիսիք նա շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 7-րդ, 12-րդ հոդվածի 6-րդ կամ 21-րդ հոդվածի 4-րդ կետերի դրույթները, տոկոսները, ռոյալթին և Պայմանավորվող Պետության ձեռնարկության կատարած այլ վճարումները մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են հանման այն նույն պայմաններով, որոնցով հանվում եմ առաջինը նշված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող Պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման այն նույն պայմաններով, որոնցով հանվում է առաջինը նշված Պետության ռեզիդենտի պարտքը:

5. Պայմանավորվող Պետության այն ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկվում է այդ մյուս Պայմանավորվող Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված Պայմանավորվող Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան առաջինը նշված Պայմանավորվող Պետության այլ նմանատիպ ձեռնարկությունները:

6. Սույն Հոդվածի դրույթները կիրառվում են սույն Կոնվենցիայի 2-րդ Հոդվածում նշված հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։