Հոդված 25
Հոդված 25
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, նա կարող է, այդ Պայմանավորվող Պետությունների ներպետական օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը ներկայացնել այն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է 24-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը դիմումը համարում է հիմնավորված, և ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է հարցը լուծել մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է իրագործվի՝ անկախ Պայմանավորվող Պետությունների ներպետական օրենքներում առկա ցանկացած ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն հարթել Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ հակասություն: Նրանք կարող են նաև խորհրդակցել՝ Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ՝ նախորդ կետերի նշանակության շուրջ համաձայնության հասնելու նպատակով: