Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սույն Կոնվենցիայի դրույթների, կամ՝ Պայմանավորվող Պետությունների կամ նրանց տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված սույն Կոնվենցիայով նախատեսված հարկերի վերաբերյալ ներպետական օրենքների կառավարման և կատարման համար, քանի դեռ հարկումը չի հակասում Կոնվենցիային: Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում 1-ին հոդվածով։

2. Պայմանավորվող Պետության կողմից՝ 1-ին կետի դրույթի համաձայն ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է գաղտնի՝ այնպես, ինչպես այդ Պետության ներպետական օրենքներին համապատասխան ստացված տեղեկատվությունը, և բացահայտվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են բոլոր տեսակի հարկերի գնահատմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը, բողոքարկումների քննմանը, կամ վերը նշվածի վերահսկողությանը: Այդ անձինք կամ մարմինները տեղեկատվությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են տեղեկատվությունը հրապարակել դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումներում:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնելու իր կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենքներին և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ.

բ) ներկայացնելու տեղեկատվություն, որը հասանելի չէ իր կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.

գ) ներկայացնելու տեղեկատվություն, որը բացահայտում է որևէ արտադրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ՝ տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է հանրային կարգին (ordre public):

4. Եթե Պայմանավորվող Պետությունը սույն Հոդվածի համաձայն դիմում է տեղեկատվություն ստանալու նպատակով, մյուս Պայմանավորվող Պետությունը պետք է օգտագործի տեղեկատվություն ձեռք բերելու իր միջոցները` ստանալու համար պահանջվող տեղեկատվությունը, նույնիսկ այն դեպքում, եթե այդ մյուս Պայմանավորվող Պետությունն իր սեփական հարկային նպատակների տեսանկյունից չունի այդպիսի տեղեկատվության անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ նշվող պարտավորությունը 3-րդ կետով ենթարկվում է սահմանափակման, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես թույլտվություն Պայմանավորվող Պետությանը՝ մերժելու տեղեկատվության տրամադրումը միայն այն պատճառով, որ ինքը այդպիսի տեղեկատվության նկատմամբ չունի ներքին հետաքրքրություն:

5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես թույլտվություն Պայմանավորվող Պետությանը` մերժել տեղեկատվության տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկատվությանը տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատություն, նշանակված անձը կամ գործակալությունում աշխատող անձը կամ ֆիդուցիար կարողությունը կամ՝ քանի որ այն վերաբերում է անձի սեփական շահերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։