Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

Օգուտների սահմանափակում

1. Չնայած սույն Կոնվենցիայի ցանկացած այլ դրույթի` Պայմանավորվող Պետության ռեզիդենտը չպետք է սույն Կոնվեցիայով նախատեսված հարկերից ազատվի կամ ստանա նվազեցում մյուս Պայմանավորվող Պետության կողմից, եթե նման ռեզիդենտի կամ նման ռեզիդենտի հետ այլ փոխկապակցված անձի ստեղծման կամ գոյության հիմնական պատճառը կամ հիմնական պատճառներից մեկը սույն Կոնվենցիայից այնպիսի օգուտներ քաղելն է, որոնք հակառակ դեպքում հասանելի չէին լինի:

2. Սույն Կոնվենցիան չի կարող ազդել ներպետական դրույթների կիրառման վրա` հարկերը չվճարելու և հարկումից խուսափելը կանխելու նպատակով` կապված ծախսերի նվազեցման և ցանկացած այլ նվազեցման հետ, որոնք առաջանում են մի Պայմանավորվող Պետության և մյուս Պայմանավորվող Պետության ընկերությունների միջև գործարքներում, եթե նման ռեզիդենտների ստեղծման կամ գործարքների իրականացման հիմնական կամ հիմնական պատճառներից մեկը սույն Կոնվենցիայից այնպիսի օգուտներ քաղելն է, որոնք հակառակ դեպքում հասանելի չէին լինի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։