Հոդված 28
Հոդված 28
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի սահմանափակում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամներին միջազգային իրավունքի ընդհանուր կանոնների կամ հատուկ համաձայնագրերի դրույթների շրջանակներում տրամադրված հարկային արտոնությունները:
ՀՈԴՎԱԾ 29
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում է մյուսին սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար իր օրենքով պահանջվող ընթացակարգերն ավարտելու մասին:
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ ծանուցումներից վերջինի ստացման օրվանից, և նրա դրույթները գործում են.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված գումարների նկատմամբ,
բ) մյուս հարկերի առնչությամբ` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ընկած Ժամանակաշրջանի համար գանձվող հարկերի նկատմամբ: