Հոդված 4
Հոդված 4
ՌԵԶԻԴԵՆՏ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է՝ ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենքների համաձայն, ենթակա է հարկման ըստ իր բնակության, ռեզիդենտության, կառավարման վայրի, ինկորպորացիայի վայրի կամ ցանկացած այլ համանման չափորոշիչի, և ներառում է նաև այդ Պետությունը և նրա ցանկացած տեղական իշխանության մարմինը: Սակայն այս տերմինը չի ներառում որևէ անձի, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացած եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:
2. Այն դեպքում, երբ, 1-ին կետի դրույթների հիման վրա, ֆիզիկական անձը երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.
ա) նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որտեղ ունի մշտական կացարան. իսկ եթե նա երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի հետ իր անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում չունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է,
գ) եթե նա սովորաբար երկու Պետություններում էլ բնակվում է, կամ եթե նա չի բնակվում դրանցից ոչ մեկում, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի ազգային անձն է,
դ) եթե նա երկու Պետությունների ազգային անձ է կամ դրանցից ոչ մեկում այդպիսին չէ, Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների հիման վրա, ֆիզիկական անձից տարբերվող անձը երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ է, ապա իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ պետք է փորձեն պարզել, թե սույն Կոնվենցիայի նպատակների համար ո՛ր Պայմանավորվող Պետության ռեզիդենտ կհամարվի տվյալ անձը` հաշվի առնելով նրա փաստացի կառավարման վայրը, այն վայրը, որտեղ նա գրանցված է կամ, այլ կերպ է ստեղծվել, և այլ համանման գործոններ: Փոխադարձ համաձայնության չգալու դեպքում այդ անձը իրավունք չունի պահանջելու սույն Կոնվենցիայով նախատեսված ցանկացած հարկի զիջում կամ դրանից ազատում: