Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏ

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից ստացած եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող Պետության օրենքով, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Տերմինն ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույք ձեռք բերելու ցանկացած տարբերակ կամ համանման իրավունք, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) և օգտակար հանածոների, աղբյուրների և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող՝ փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները. նավերը, օդանավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության դիմաց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացած եկամուտների նկատմամբ:

4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։