Հոդված 9
Հոդված 9
ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Այն դեպքում, երբ`
ա) Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ
բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող Պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,
և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը հաշվեգրված կլիներ նրանցից մեկին այդ պայմանների բացայակության դեպքում, բայց այդ պայմանների պատճառով նման ձևով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել:
2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող Պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում ընդգրկում և համապատասխանաբար հարկում է այն շահույթը, որի առնչությամբ մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պետությունում, և այդ ձևով ներառված շահույթը համարվում է շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ առաջինը հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև փոխհարաբերությունները լինեին այնպիսին, ինչպիսին անկախ ձեռնարկությունների միջև են, ապա այդ մյուս Պետությունը կատարում է այդպիսի շահույթից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում: Այդպիսի ճշգրտումը կատարելիս հաշվի կառնվեն սույն Կոնվենցիայի այլ դրույթները, և Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ: