Հոդված 11. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ և ՆՇԱՆԸ
Հոդված 11. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ և ՆՇԱՆԸ
1. Համապատասխանության սերտիֆիկատի (այսուհետ` սերտիֆիկատ) և համապատասխանության հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ձևերը և դրանց ներկայացվող պահանջները սահմանում է ազգային մարմինը:
2. Հայտարարագիրը և սերտիֆիկատը, անկախ համապատասխանության պարտադիր հավաստման սխեմայից, ունեն հավասար իրավաբանական ուժ:
3. Սերտիֆիկատի գործողության ժամկետը չպետք է գերազանցի երեք տարին և սահմանվում է`
1) տեխնիկական կանոնակարգերով` համապատասխանության պարտադիր հավաստման դեպքում.
2) սերտիֆիկացման մարմնի կողմից` համապատասխանության կամավոր հավաստման դեպքում:
4. Հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է տեխնիկական կանոնակարգով` երեք տարուց ոչ ավելի:
5. Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: