Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

Հոդված 26. ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

գործել է մինչև 2006-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 26. ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

1. Սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում ազգային մարմինն ստեղծում է համապատասխան փորձագետներից և մասնագետներից կազմված գնահատման հանձնաժողով, որն իրականացնում է հավատարմագրման չափանիշներին հայտատուի համապատասխանության գնահատում` ըստ հայտատուի գտնվելու վայրի: Գնահատման հանձնաժողովի կազմում հայտատուի ցանկությամբ կարող են ընդգրկվել երկուսից ոչ ավելի հրավիրված մասնագետներ, որոնց վարձատրում է հայտատուն` պայմանագրի հիման վրա: 2. Համապատասխանության գնահատման արդյունքների հիման վրա գնահատման հանձնաժողովն ազգային մարմին է ներկայացնում գնահատման հաշվետվությունը: 3. Գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո ազգային մարմինն ամփոփում է հավատարմագրման աշխատանքները և առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ` հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ` կցելով գնահատման հաշվետվությունը, հավատարմագրման հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և դրանց փորձաքննության եզրակացությունը:

4. Ազգային մարմնի առաջարկությունն ստանալուց հետո` հերթական նիստի ժամանակ, հավատարմագրման խորհուրդը որոշում է ընդունում հավատարմագրման հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:

5. Ազգային մարմինը հավատարմագրման խորհրդի որոշման մասին ծանուցում է հայտատուին հավատարմագրման խորհրդի որոշումն ընդունվելուց հետո` երկու օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։