Հոդված 6. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 6. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ
1. Համապատասխանության գնահատման ազգային մարմինը (այսուհետ` ազգային մարմին) համապատասխանության գնահատման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինն է:
2. Ազգային մարմինը`
1) իրականացնում է պետական քաղաքականություն համապատասխանության գնահատման բնագավառում.
2) իրականացնում է արտադրանքի կամ ծառայության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն.
3) օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համաձայնագրեր համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման մասին.
4) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը համապատասխանության գնահատման բնագավառում` այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
5) հրապարակում է տեղեկատվություն սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող համապատասխանության նշանների վերաբերյալ, այն տրամադրում է միջազգային և տարածաշրջանային համապատասխանության հավաստման կազմակերպություններին.
6) ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը և հավատարմագրման խորհրդի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին հավատարմագրելու, հավատարմագրումը մերժելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու, կրճատելու, հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ.
7) սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի պարբերական գնահատում, որի արդյունքները ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ.
8) առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ` սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված լիազորության վերաբերյալ.
9) վարում է հավատարմագրված անձանց գրանցամատյանը.
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ: