Հոդված 8. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՁևԵՐԸ և ՍԽԵՄԱՆԵՐԸ
Հոդված 8. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՁևԵՐԸ և ՍԽԵՄԱՆԵՐԸ
1. Համապատասխանության հավաստումը կարող է լինել կամավոր կամ պարտադիր:
2. Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման ձևով:
3. Համապատասխանության պարտադիր հավաստումն իրականացվում է`
1) համապատասխանության հայտարարագրի ընդունման ձևով.
2) սերտիֆիկացման ձևով:
4. Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության հավաստումն իրականացվում է համապատասխանության հավաստման սխեմաներով:
5. Հայրենական և օտարերկրյա արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացվում է միևնույն ձևերով և սխեմաներով:
6. Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Համապատասխանության պարտադիր հավաստման սխեմաները որոշվում են արտադրանքի և ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով: Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության համար տեխնիկական կանոնակարգերով կարող են որոշվել համապատասխանության հավաստման մի քանի սխեմաներ, որոնք, ըստ իրենց նշանակության, պետք է լինեն համարժեք:
8. Համապատասխանության պարտադիր հավաստման ժամանակ համապատասխանության հավաստման սխեմայի ընտրությունը պետք է կատարվի տվյալ արտադրանքի կամ ծառայությունների տեխնիկական կանոնակարգով որոշված սխեմաներից, համապատասխանության կամավոր հավաստման ժամանակ` համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտից: