Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

Հոդված 29. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

գործել է մինչև 2006-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 29. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

1. Հավատարմագրման չափանիշներին հավատարմագրված անձի գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում ազգային մարմինն ստեղծում է փորձագետներից և մասնագետներից կազմված գնահատման հանձնաժողով, որն իրականացնում է հավատարմագրված անձի պարբերական գնահատումը:

Գնահատման հանձնաժողովի կազմում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կարող են ընդգրկվել հրավիրված մասնագետներ:

2. Պարբերական գնահատման արդյունքների հիման վրա գնահատման հանձնաժողովն ազգային մարմին է ներկայացնում պարբերական գնահատման հաշվետվությունը:

3. Պարբերական գնահատումն իրականացվում է ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններից ահազանգ է ստացվել իրենց կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված` հավատարմագրված անձի հավատարմագրման ոլորտում թույլ տված խախտումների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։