Հոդված 27. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՀԱՆՁՆՈՒՄԸ
Հոդված 27. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՀԱՆՁՆՈՒՄԸ
1. Հավատարմագրման խորհրդի` հայտատուին հավատարմագրելու մասին որոշումն ընդունելուց և հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո` հինգ օրվա ընթացքում, ազգային մարմինը ձևակերպում և գրանցում է հավատարմագրման վկայագիրը համապատասխանության հավաստման համակարգի գրանցամատյանում և վկայագիրը հանձնում է հավատարմագրված անձին:
2. Հայտատուն հավատարմագրված է համարվում համապատասխանության հավաստման համակարգի գրանցամատյանում հավատարմագրման վկայագրի գրանցման պահից:
3. Պետական տուրքը չվճարելը կամ վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք է հավատարմագրման վկայագրի գրանցումը մերժելու համար:
4. Հավատարմագրման վկայագիրն անձի հավատարմագրումը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է, որի ձևը սահմանում է ազգային մարմինը:
5. Հավատարմագրման վկայագրի հետ հավատարմագրված անձին (անձանց) է հանձնվում հավատարմագրման ոլորտը, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է: