Հոդված 22. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՅՏԱՏՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 22. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՅՏԱՏՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայտատուն` որպես սերտիֆիկացման մարմին, հավատարմագրվելու համար պարտավոր է`
1) հավատարմագրված լինել որպես փորձարկման լաբորատորիա.
2) ապահովված լինել հավատարմագրման ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, համապատասխանության հավաստման բնագավառում համապատասխան ուսուցում և որակավորում ստացած փորձագետներով, իրավական ակտերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով.
3) ներդնել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգ.
4) սահմանել պատվիրատուներից և այլ կողմերից համապատասխանության հավաստմանն առնչվող բողոքների քննարկման կարգ.
5) չզբաղվել հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի արտադրությամբ, իրացմամբ կամ ծառայությունների մատուցմամբ:
2. Հայտատուն` որպես փորձարկման լաբորատորիա, հավատարմագրվելու համար պարտավոր է`
1) ապահովված լինել հավատարմագրման ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, համապատասխանության հավաստման բնագավառում համապատասխան ուսուցում և որակավորում ստացած, փորձարկում իրականացնող անձնակազմով, իրավական ակտերով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով և դրանցով նախատեսված տեխնիկական միջոցներով ու ստանդարտ նմուշներով.
2) ներդնել իր գործունեության ոլորտին համապատասխան որակի կառավարման համակարգ.
3) սահմանել պատվիրատուներից և այլ կողմերից փորձարկումների հետ առնչվող բողոքների քննարկման կարգ.
4) ապահովել հավատարմագրման ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր արտադրանքի (արտադրանքի խմբի) կամ ծառայությունների փորձարկումը` դրանց բնութագրերի (ցուցանիշների) առնվազն յոթանասունհինգ տոկոս ծավալով:
3. Սույն հոդվածով հայտատուին ներկայացվող պահանջները պարտադիր են նաև դրա հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում: