Գլուխ 2 · ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
Հոդված 17. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 17. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանք ներմուծելու դեպքում մաքսային մարմիններին պետք է ներկայացվի դրա սերտիֆիկատը կամ գրանցված հայտարարագիրը:
2. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման, դրա հետագա տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծումը, առանց դրանց համապատասխանության հավաստման, արգելվում է: