Գլուխ 2 · ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
Հոդված 10. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
Հոդված 10. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
1. Համապատասխանության պարտադիր հավաստումը կատարվում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում` դրանց պահանջներին համապատասխան:
2. Համապատասխանության պարտադիր հավաստման օբյեկտ կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող արտադրանքը և մատուցվող ծառայությունները:
3. Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի վավերացման համար հայտի ներկայացման իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: