Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

Հոդված 13. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

գործել է մինչև 2006-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 13. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

1. Սերտիֆիկացման մարմինն իր հավատարմագրման ոլորտի սահմաններում`

1) քննարկում է համապատասխանության հավաստման հայտերը.

2) իրականացնում է արտադրանքի նմուշառումը և նույնականացումը.

3) կատարում է սերտիֆիկացում, հանձնում է սերտիֆիկատ.

4) իրականացնում է ճանաչված օտարերկրյա սերտիֆիկատների վերաձևակերպումը և հանձնում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված ձևի սերտիֆիկատ.

5) վավերացնում և գրանցում է հայտատուների ներկայացրած հայտարարագրերը.

6) իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության հսկողություն, եթե այն նախատեսված է համապատասխանության հավաստման սխեմայով.

7) կասեցնում կամ դադարեցնում է հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողությունը` սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների անհամապատասխանության դեպքում.

8) վարում է տրված սերտիֆիկատների և վավերացված հայտարարագրերի գրանցամատյանները:

2. Սերտիֆիկացման մարմինը հայտարարագրի վավերացման կամ մերժման մասին որոշումն ընդունում է այն ստանալուց հետո` երկու օրվա ընթացքում:

3. Սերտիֆիկացման մարմինը սահմանված պահանջներին արտադրանքի կամ ծառայությունների անհամապատասխանության դեպքում անհապաղ գրավոր ծանուցում է ստուգումներ իրականացնող իրավասու մարմնին:

4. Սերտիֆիկացման մարմինը պարտավոր է`

1) համապատասխանության հավաստման բնագավառում իրականացնել գործունեություն միայն իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում.

2) ապահովված լինել հավատարմագրված ոլորտում գործունեության համար անհրաժեշտ տարածքով, անձնակազմով, համապատասխան փորձագետներով, իրավական ակտերով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ընդունված ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով.

3) պատշաճ մակարդակի վրա պահել իր գործունեության ոլորտում համապատասխան որակի կառավարման համակարգը.

4) բացառել գնահատումն իրականացնող անձի կամ անձերի մասնակցությունը սերտիֆիկացման վերաբերյալ որոշման կայացման գործընթացին.

5) հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում ապահովել անհրաժեշտ պայմաններ պարբերական գնահատում իրականացնելու համար.

6) ապահովել ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող համապատասխանության հավաստման արդյունքների մասին տեղեկատվության գաղտնիությունը.

7) հավատարմագրման վկայագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում անհապաղ դադարեցնել համապատասխանության հավաստման գործունեությունը, հավատարմագրված ոլորտի գործունեության գովազդը և ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագիրը.

8) հավատարմագրման ոլորտի գործունեության լրիվ կամ մասնակի դադարեցման դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել ազգային մարմնին.

9) սահմանել համապատասխանության հավաստման հայտատուներից և այլ կողմերից սերտիֆիկացման գործընթացներին առնչվող բողոքների քննարկման կարգ:

5. Սերտիֆիկացման մարմինը չի կարող զբաղվել իր հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի արտադրությամբ, իրացմամբ կամ ծառայությունների մատուցմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։