Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

Հոդված 21. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

գործել է մինչև 2006-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 21. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1. Հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հավատարմագրման խորհուրդը կազմվում է տասնհինգ անդամներից և ընդգրկում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, շահագրգիռ հասարակական միավորումների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

3. Հավատարմագրման խորհրդի իրավասություններն են`

1) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին հավատարմագրելու, հավատարմագրումը մերժելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու, կրճատելու, հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու մասին որոշումների ընդունումը.

2) հավատարմագրման գործընթացի հետ կապված բողոքների քննարկումը և դրանց վերաբերյալ որոշումների ընդունումը.

3) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված լիազորության վերաբերյալ որոշումների ընդունումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։