Գլուխ 4 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 29. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից ապահովագրական գործառնությունների և այլ ֆինանսական գործարքների միջոցով փողերի լվացումն ու ապօրինի գործունեության կամ գործառնության ֆինանսավորումը:
2. Ապահովագրողները պարտավոր են կատարել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, այդ թվում՝ այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեղեկություններ տրամադրել այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին:(29-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-22-Ն)