Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-04-ից մինչև 2024-03-27։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 20 · «ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 109. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները ապրանքները մաքսային պահեստում փաստացի չտեղակայելու դեպքում

գործել է մինչև 2024-03-27Բացել ARLIS-ում

Հոդված 109. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները ապրանքները մաքսային պահեստում փաստացի չտեղակայելու դեպքում

1. Այն ապրանքների նկատմամբ, որոնք իրենց մեծ չափերի կամ բեռնման, բեռնաթափման կամ պահպանման հատուկ պայմանների պատճառով չեն կարող պահպանվել մաքսային պահեստներում, կարող է կիրառվել «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը՝ նշված ապրանքներն այլ վայրերում պահպանելու միջոցով՝ մաքսային մարմնի տրամադրած՝ այդպիսի պահպանման թույլտվության հիման վրա:

2. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված թույլտվության տրամադրման կարգը և մաքսային պահեստներից տարբերվող այն վայրերին ներկայացվող պահանջները, որտեղ կարող են պահպանվել սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքները, սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։