Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-04-ից մինչև 2024-03-27։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 57 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

Հոդված 297. Լիազորված տնտեսական օպերատորների շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ստեղծված մաքսային հսկողության գոտիներում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտը

գործել է մինչև 2024-03-27Բացել ARLIS-ում

Հոդված 297. Լիազորված տնտեսական օպերատորների շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ստեղծված մաքսային հսկողության գոտիներում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտը

1. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում (տարածքների մասերում) կամ բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ստեղծված մաքսային հսկողության գոտիներում «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտման առանձնահատկությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 440-րդ հոդվածով:

2. Միության մաքսային օրենսգրքի 440-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից փոխադրողից ապրանքների ընդունման ժամանակ կազմվում է ապրանքների հանձնման և ընդունման արձանագրություն՝ երեք օրինակից։ Դրանք վավերացնում են փոխադրողը և լիազորված տնտեսական օպերատորը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արձանագրության ձևը, ինչպես նաև արձանագրության օրինակների բաշխման կարգը սահմանում է Կոմիտեն:

4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 440-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում (տարածքների մասերում) կամ բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ստեղծված մաքսային հսկողության գոտիներում երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների համար կիրառված՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտման առանձնահատկություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։