Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-04-ից մինչև 2024-03-27։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 24 · «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 144. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի առանձնահատկությունները ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կամ շահագործողի լուծարման դեպքում

գործել է մինչև 2024-03-27Բացել ARLIS-ում

Հոդված 144. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի առանձնահատկությունները ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կամ շահագործողի լուծարման դեպքում

1. Միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան՝ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կամ շահագործողի՝ օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ազատ տնտեսական գոտում գտնվող ապրանքների համար Միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 3-6-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով (բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի) մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի լուծարման ժամկետի ավարտը:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է, իսկ ապրանքները վերցվում են Միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխով սահմանված կարգով: Ապրանքների հետագա տնօրինումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։