Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-04-ից մինչև 2024-03-27։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

Հոդված 14. Ապրանքների ծագումը որոշելը

գործել է մինչև 2024-03-27Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ապրանքների ծագումը որոշելը

1. Միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ծագումը որոշվում է Միության մասին պայմանագրով նախատեսված նպատակներով և կանոններով՝ Միության մաքսային օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագումը որոշում և ապրանքների համար ծագման հավաստագիրը տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը՝ սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով մինչև այդ կետով նախատեսված` Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը:

3. Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Հայտարարագրման ժամանակ ապրանքների ծագումը որոշում է հայտարարատուն, իսկ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմինը:

Ապրանքների ծագումը հայտարարագրում է հայտարարատուն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ:

5. Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների) 25-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս ապրանքների ծագման հայտարարագրով հաստատվելու դեպքերը սահմանում է Կառավարությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։