ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆՄԱՆ ԵՎ ՄԵԿՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 65. Մաքսային գործառնությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները
Հոդված 65. Մաքսային գործառնությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները
1. Մաքսային գործառնությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների և այլ պետական մարմինների միջև տեղեկատվական համակարգերի միջոցով փոխգործակցության կարգը, մաքսային մարմիններին տրամադրվող տեղեկությունների ցանկը և այդպիսի տեղեկությունների տրամադրման ժամկետները սահմանում է Կառավարությունը: