ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆՄԱՆ ԵՎ ՄԵԿՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 63. Մաքսային գործառնությունների կատարման կարգը
Հոդված 63. Մաքսային գործառնությունների կատարման կարգը
1. Մաքսային գործառնությունների կատարման և դրանք կատարող անձանց վերաբերյալ միասնական կարգավորումները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 13-րդ գլխով:
2. Մաքսային գործառնությունների կատարման հերթականությունը (տեխնոլոգիան) Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով չկարգավորված մասով սահմանում է Կոմիտեն՝ Միության մաքսային օրենսգրքի 78-րդ հոդվածին համապատասխան:
3. Միության մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի սահմանած կարգով և դեպքերում մաքսային մարմինները կարող են կատարել առանձին մաքսային գործառնություններ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության: