ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 24 · «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 141. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը
Հոդված 141. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքների մեջ կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված եղանակներով:
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված նույնականացման կարգը: