ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸԳլուխ 39 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 190. Մաքսային հսկողության իրականացման ժամկետները
Հոդված 190. Մաքսային հսկողության իրականացման ժամկետները
1. Ապրանքների՝ մաքսային հսկողության ներքո գտնվելու ժամկետները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածով:
2. Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունը կարող է իրականացվել Միության մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված մաքսային հսկողության ներքո գտնվելու ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում։
3. Միության մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերով, 9-րդ կետի 1-ին և 11-րդ կետի 3-րդ ենթակետերով, ինչպես նաև 153-րդ հոդվածի 3-րդ կետի 6-րդ և 224-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետերով սահմանված հանգամանքների կատարված լինելու փաստերը մաքսային մարմինների կողմից ճանաչվելու կարգը սահմանում է Կառավարությունը։