ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸԳլուխ 40 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 202. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները մաքսային ստուգում անցկացնելիս
Հոդված 202. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները մաքսային ստուգում անցկացնելիս
1. Մաքսային ստուգում անցկացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 335-րդ հոդվածով և սույն օրենքով:
2. Միության մաքսային օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան՝ արտագնա մաքսային ստուգման ժամանակ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար Միության մաքսային օրենսգրքով սահմանված իրավունքներից բացի լրացուցիչ իրավունքները, որոնք մաքսային մարմինների կողմից կարող են իրականացվել արտագնա մաքսային ստուգման ժամանակ, սահմանվում են օրենքով: