ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 45 · ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 234. Մաքսային մարմինների պատասխանատվություն չկրելը
Հոդված 234. Մաքսային մարմինների պատասխանատվություն չկրելը
1. Սույն օրենքի 231-րդ հոդվածի համաձայն դիմում ստանալու հանգամանքից անկախ՝ մաքսային մարմինները պատասխանատվություն չեն կրում`
1) մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքները չբացահայտելու համար.
2) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ապրանքների բացթողումը կասեցնելու մասին օրինական որոշումների կայացման և դրանց իրագործման համար.
3) սույն օրենքի 232-րդ հոդվածում և Միության մաքսային օրենսգրքի 385-րդ հոդվածում նշված ռեեստրներում չգրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման համար.
4) իրավատիրոջ կողմից, սույն գլխին և Միության մաքսային օրենսգրքին համապատասխան, իր պարտավորությունները չկատարելու դեպքում` ապրանքների բացթողման համար: