ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 58 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 306. Մաքսային նույնականացման միջոցները հանելը, վնասելը, կորցնելը կամ փոխելը
Հոդված 306. Մաքսային նույնականացման միջոցները հանելը, վնասելը, կորցնելը կամ փոխելը
1. Մաքսային մարմինների կամ Միության մաքսային օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում լիազորված տնտեսական օպերատորի կողմից կիրառվող մաքսային նույնականացման միջոցները հանելը կամ վնասելը կամ կորցնելը կամ առանց մաքսային մարմնի թույլտվության փոխելը`
առաջացնում է տուգանք` երկու հարյուր հազար դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ չորս հարյուր հազար դրամի չափով։