Հոդված 33. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդը
Հոդված 33. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդը
1. Եթե Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն գլխով սահմանված մաքսային արժեքի որոշման նախորդ մեթոդներով, ապա այն որոշվում է «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա:
2. Ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս չեն կարող հիմք ընդունվել`
1) այլընտրանքային մաքսային արժեքներից ավելի բարձր մաքսային արժեքի ընդունումը նախատեսող տարբերակ.
2) արտադրության ծախսերը, որոնք, սույն օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան, ներառված չեն նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների մեջ.
3) նվազագույն կամ առավելագույն մաքսային արժեքները.
4) կամայական արժեքներ: