ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 13 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 75. Մաքսային մարմինների կողմից ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը
Հոդված 75. Մաքսային մարմինների կողմից ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը
1. Մաքսային մարմինները կարող են ապրանքները հանձնել ժամանակավոր պահպանման պահեստներ՝ սույն օրենքին համապատասխան։
2. Մաքսային մարմինների կողմից ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ հանձնվելու դեպքում պահեստի տիրապետողի և մաքսային մարմնի միջև կնքվում է պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան։
3. Մաքսային մարմինների կողմից ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնվելու դեպքում պահպանության հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: