Հոդված 10
Հոդված 10
1. Ազատազրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք:
2. ա/ Այն դեպքերում, երբ բացակայում են բացառիկ հանգամանքները, մեղադրյալները տեղավորվում են դատապարտյալներից առանձին և նրանց տրվում է չդատապարտված անձանց վերաբերյալ նրանց կարգավիճակին համապատասխանող առանձին ռեժիմ.
բ/ անչափահաս մեղադրյալներն առանձնացվում են չափահասներից և ամենակարճ ժամկետում հասցվում են դատարան` որոշում կայացնելու համար:
3. Պատժական համակարգով ձերբակալվածների համար նախատեսվում է ռեժիմ, որի էական նպատակը նրանց ուղղումն է և սոցիալական վերադաստիարակությունը: Անչափահաս իրավախախտողները առանձնացվում են չափահասներից, և նրանց տրվում է իրենց տարիքին ու իրավական կարգավիճակին համապատասխանող ռեժիմ: