Հոդված 6
Հոդված 6
1. Ապրելու իրավունքը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքը պահպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի քմահաճ ձևով զրկել կյանքից:
2. Այն երկրներում, որոնք չեն վերացրել մահապատիժը, մահվան դատավճիռները կարող են կայացվել միայն ամենածանր հանցագործությունների համար` այն օրենքին համապատասխան, որը գործել է հանցագործության կատարման ժամանակ և որը չի հակասում սույն դաշնագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին պայմանագրի որոշումներին: Այդ պատիժը կարող է իրականացվել միայն ի կատարումն իրավասու դատարանի կողմից կայացված վերջնական դատավճռի:
3. Եթե կյանքից զրկելը Ցեղասպանության հանցագործություն է, հարկավոր է նկատի ունենալ, որ սույն հոդվածում ոչ մի բան սույն դաշնագրի մասնակից պետություններին իրավունք չի տալիս որևէ ճանապարհով շեղվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժվելու մասին պայմանագրի որոշումների համաձայն ընդունված ցանկացած պարտավորությունից:
4. Ամեն ոք, ով մահապատժի է դատապարտված, իրավունք ունի խնդրելու ներման մասին կամ դատավճիռը մեղմացնելու մասին: Ամնիստիան, ներումը կամ մահապատժի փոխարինումը կարող են շնորհվել բոլոր դեպքերում:
5. Մահապատիժ չի կայացվում տասնութ տարեկանից երիտասարդ անձանց կատարած հանցագործությունների համար և ի կատար չի ածվում հղի կանանց նկատմամբ:
6. Սույն հոդվածում ոչինչ չի կարող հիմք ծառայել սույն դաշնագրի մասնակից որևէ պետության կողմից մահապատժի փոխարինումը հետաձգելու կամ թույլ չտալու համար: