Հոդված 48
Հոդված 48.
1. Սույն դաշնագիրը բաց է ստորագրելու համար Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության կամ նրա ցանկացած մասնագիտացված հիմնարկների անդամի, Միջազգային Դատարանի Ստատուսի մասնակից ցանկացած պետության և սույն դաշնագրին մասնակցելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հրավիրած ցանկացած այլ պետության կողմից:
2. Սույն դաշնագիրը ենթակա է վավերացման: Վավերագրերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն դաշնագիրը բաց է սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած պետության համար` միանալու այդ դաշնագրին:
4. Դաշնագրին միանալը տեղի է ունենում միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով:
5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն դաշնագիրն ստորագրած կամ դաշնագրին միացած բոլոր պետություններին տեղեկացնում է յուրաքանչյուր վավերագիրը կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին: