Անցնել բովանդակությանը

Հոդված 40

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40

1. Սույն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են զեկույցներ ներկայացնել սույն դաշնագրով ճանաչվող իրավունքների կենսագործման ուղղությամբ իրենց կողմից ձեռնարկված միջոցների մասին և այդ իրավունքների օգտագործման բնագավառում ձեռք բերված առաջադիմության մասին.

ա/ սույն դաշնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում` համապատասխան մասնակից պետությունների վերաբերյալ.

բ/ դրանից հետո` բոլոր այն դեպքերում, երբ դա կպահանջի Կոմիտեն:

2. Բոլոր զեկույցները ներկայացվում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանք ուղարկում է Կոմիտեին` քննության առնելու համար: Զեկույցներում նշվում են, եթե այդպիսիք կան, այն գործոններն ու դժվարությունները, որոնք ազդում են սույն դաշնագրի կենսագործման վրա:

3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո կարող է շահագրգիռ մասնագիտացված հիմնարկներին ուղարկել զեկույցների այն մասերի օրինակներ, որոնք կարող են վերաբերել նրանց իրավասության ոլորտին:

4. Կոմիտեն ուսումնասիրում է սույն դաշնագրի մասնակից պետությունների կողմից ներկայացվող զեկույցները: Նա մասնակից պետություններին է ուղարկում իր զեկույցները և ընդհանուր կարգի այնպիսի դիտողություններ, որոնք ինքը նպատակահարմար կհամարի: Կոմիտեն կարող է նաև Տնտեսական և սոցիալական խորհրդին ուղարկել այդ դիտողությունները` սույն դաշնագրի մասնակից պետություններից ստացված զեկույցների օրինակների հետ միասին:

5. Սույն դաշնագրի մասնակից պետությունները կարող են Կոմիտեին ներկայացնել իրենց նկատառումները բոլոր այն դիտողությունների վերաբերյալ, որոնք կարող են արվել սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։