Հոդված 51
Հոդված 51
1. Սույն դաշնագրի մասնակից ցանկացած պետություն կարող է առաջարկել ուղղումներ և դրանք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն այնուհետև ցանկացած առաջարկված ուղղում ուղարկում է սույն դաշնագրի մասնակից պետություններին, խնդրելով իրեն հայտնել, թե արդյոք նրանք համաձայն են հրավիրել մասնակից պետությունների կոնֆերանս` այդ առաջարկությունները քննարկելու և դրանց վերաբերյալ քվեարկություն անցկացնելու նպատակով: Եթե մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը արտահայտվի այդ կոնֆերանսի անցկացման օգտին, գլխավոր քարտուղարը հրավիրում է այդ կոնֆերանսը` Միավորված ազգերի կազմակերպության հովանավորության ներքո: Այդ կոնֆերանսին ներկա գտնված և քվեարկությանը մասնակցած մասնակից պետությունների մեծամասնության կողմից ընդունված ցանկացած ուղղում ներկայացվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:
2. Ուղղումներն ուժի մեջ են մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դրանք հաստատվելուց և համաձայն սույն դաշնագրի մասնակից պետությունների սահմանադրական ընթացակարգերին նրանց երկու երրորդի մեծամասնությամբ ընդունվելուց հետո:
3. Ուղղումներն ուժի մեջ մտնելու պահից դառնում են պարտադիր այն մասնակից պետությունների համար, որոնք ընդունել են դրանք, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն դաշնագրի դրույթները և նրանց կողմից ընդունված նախորդ ցանկացած ուղղումը: