Հոդված 30
Հոդված 30
1. Նախնական ընտրություններն անց են կացվում սույն դաշնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
2. Կոմիտեի յուրաքանչյուր ընտրությունների օրվանից առնվազն չորս ամիս առաջ, բացի 34 հոդվածին համապատասխան թափուր հայտարարվող տեղերի համալրման ընտրություններից, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը գրավոր հրավերով դիմում է սույն դաշնագրի մասնակից պետություններին` երեք ամսվա ընթացքում ներկայացնելու կոմիտեի անդամության թեկնածություններ:
3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կազմում է նման ձևով առաջարկված բոլոր անձանց այբբենական ցուցակ, նշելով սույն դաշնագրի մասնակից պետությունները, որոնք առաջադրել են այդ անձանց, և այդ ցուցակը ներկայացնում է սույն դաշնագրի մասնակից պետություններին ոչ ուշ, քան յուրաքանչյուր ընտրությունների անցկացման օրվանից մեկ ամիս առաջ:
4. Կոմիտեի անդամների ընտրությունն անց է կացվում սույն դաշնագրի մասնակից պետությունների նիստում, որը հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում: Այդ նիստում, որի համար քվորում է հանդիսանում սույն դաշնագրի մասնակից պետությունների երկու երրորդի ներկայությունը, Կոմիտեի կազմում ընտրված են համարվում այն անձինք, որոնց թեկնածություններն ստանում են առավել թվով ձայներ և մասնակից պետությունների ներկա գտնվող ու քվեարկող ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը: