Հոդված 22
Հոդված 22
1. Յուրաքանչյուր մարդ ունի ուրիշների հետ ընկերակցության ազատության իրավունք, ներառյալ արհմիություններ ստեղծելու և իր շահերի պաշտպանության համար դրանց մեջ մտնելու իրավունքը:
2. Այդ իրավունքից օգտվելը ենթակա չէ ոչ մի սահմանափակման, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսվում են օրենքով և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ` ի շահ պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության ու բարոյականության պահպանության կամ մյուս անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության:
Սույն հոդվածը չի խոչընդոտում այդ իրավունքից օգտվելու օրինական սահմանափակումներ մտցնելուն այն անձանց համար, ովքեր մտնում են զինված ուժերի ու ոստիկանության կազմի մեջ:
3. Սույն հոդվածում ոչինչ իրավունք չի տալիս ասոցիացիաների ազատության և կազմակերպություն ստեղծելու իրավունքի վերաբերյալ աշխատանքի միջազգային կազմակերպության 1948 թվականի կոնվենցիային մասնակցող պետություններին` ընդունելու օրենսդրական ակտեր` ի վնաս նշված կոնվենցիայում նախատեսվող երաշխիքների, կամ օրենքը կիրառելու այնպես, որ վնաս հասցվի այդ երաշխիքներին: