Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է հարգել իր տարածքի սահմաններում և իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց այն իրավունքները, որոնք ճանաչվել են սույն դաշնագրում, և ապահովել դրանք առանց որևէ տարբերության, այն է` ռասայի, մաշկի գույնի, սեռի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի կապակցությամբ:

2. Եթե դա արդեն չի նախատեսված գոյություն ունեցող օրենսդրական կամ այլ միջոցներով, սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իր սահմանադրական ընթացակարգերին և սույն դաշնագրի դրույթներին համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ ձեռնարկելու համար, որոնք անհրաժեշտ կլինեն սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների իրականացման համար:

3. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.

ա/ ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.

բ/ ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.

գ/ ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։