Անցնել բովանդակությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Միջազգային պայմանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի բերումով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում են իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:

2. Բոլոր ժողովուրդներն իրենց նպատակներին հասնելու համար կարող են ազատ տնօրինել իրենց բնական հարստություններն ու ռեսուրսները` առանց խախտելու փոխշահավետ սկզբունքի վրա հիմնված միջազգային տնտեսական համագործակցությունից և միջազգային իրավունքից բխող որևէ պարտավորություն: Ոչ մի ժողովուրդ ոչ մի դեպքում չի կարող զրկվել գոյության իրեն պատկանող միջոցներից:

3. Սույն դաշնագրի մասնակից բոլոր պետությունները, այդ թվում` նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ տարածքների կառավարման համար, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան պետք է խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգեն այդ իրավունքը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։