Հոդված 1
Հոդված 1
1. Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի բերումով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում են իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:
2. Բոլոր ժողովուրդներն իրենց նպատակներին հասնելու համար կարող են ազատ տնօրինել իրենց բնական հարստություններն ու ռեսուրսները` առանց խախտելու փոխշահավետ սկզբունքի վրա հիմնված միջազգային տնտեսական համագործակցությունից և միջազգային իրավունքից բխող որևէ պարտավորություն: Ոչ մի ժողովուրդ ոչ մի դեպքում չի կարող զրկվել գոյության իրեն պատկանող միջոցներից:
3. Սույն դաշնագրի մասնակից բոլոր պետությունները, այդ թվում` նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ տարածքների կառավարման համար, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան պետք է խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգեն այդ իրավունքը: