Հոդված 18
Հոդված 18
1. Յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այդ իրավունքն ընդգրկում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ միատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնն ու համոզմունքները դավանելու ազատությունը, պաշտամունքի իրականացման, կրոնական ու ծիսական արարողությունների և վարդապետությունների իրականացման ազատությունը:
2. Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունքներ ունենալու կամ ընդունելու ազատությունը:
3. Կրոնին կամ համոզմունքներին դավանելու ազատությունը ենթարկվում է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգության, կարգուկանոնի, առողջության ու բարոյականության, ինչպես և այլ անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումների:
4. Սույն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան: